ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Մարտի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողներին:
Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ողջունել է նրանց՝ Բարձր դատարան ճանաչողական և ուսուցողական այց կատարելու նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը պատասխանել է ուսանողների հարցերին և ներկայացրել Սահմանադրական դատարանի լիազորությունները, գործերի քննության կարգը, Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել է պետական կառավարման համակարգում դատական իշխանության դերին:
Հանդիպման ավարտին Արման Դիլանյանը հորդորել է երիտասարդներին՝ ապագայում իրենց համալսարանական գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման:
--00—ՄՀ