ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Մոսկվայում կայացած խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները գնահատականներ են փոխանակել ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հաղորդակցության ընթացքում նշվել է երկրների հետագա համակարգման և փոխգործակցության անհրաժեշտությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված հարթակներում։
«Մենք քննարկել ենք նաև ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգությանը սպառնացող վտանգները և Ռուսաստանի և Հայաստանի միջև հետագա համագործակցության կոնկրետ ոլորտները»,- նշված է հաղորդագրությունում։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև համապատասխան խորհրդատվական մեխանիզմի ձևավորման միջոցով սույն հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցեր։
--00--ԱՀ