ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել «Պահեստազորի սպաների» շարժման, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի, «Ձայն Հայրենեաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժման, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան դաշինքը»։
Վերլուծվել են երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, բարձրաձայնվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր, քննարկվել են համագործակցության ձեւաչափերը եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու մոտեցումները մեկտեղելու մեխանիզմները:
--00--ԱՀ