ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ հանդես են եկել նախաձեռնությամբ՝ պարգևատրելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խաղաղության Նոբելյան մրցանակով։
Համապատասխան նամակները հրապարակվել են նոր ստեղծված հատուկ կայքում՝ nobelprizeforukraine։
Գործող և նախկին քաղաքական գործիչները, Եվրախորհրդարանի անդամները խնդրել են Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովին 2022 թ․-ի համար վերանայել մրցանակի հանձնման կարգն ու հայտերի ընդունման ժամկետները, որոնք արդեն ավարտվել են, որպեսզի ցուցակի մեջ ներառվի նաև Զելենսկին։
«Դիմում ենք կոմիտեին՝ խնդրելով երկարացնել հայտերի ընդունման ժամկետները մինչև մարտի 31-ը, որպեսզի թույլ տրվի առաջադրել նախագահ Զելենսկիի թեկնածությունն իբրև խաղաղության Նոբելյան մրցանակ արժանի հավակնորդ», - ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր, որ խաղաղության Նոբելյան մրցանակ այս տարի հավակնում են ստանալ 251 անհատներ և 92 կազմակերպություններ։
--00—ԼՄ