ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Խարկովում, գրադի հարվածի արդյունքում մահացել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Այվազյանը։ Այս մասին հայտնում է Խարկովում հայկական հյուպատոսի օգնական Համլետ Մարտիրոսյանը՝ հղում կատարելով gorod.dp.ua կայքին։ Այս մասին գրել է Pastinfo.am-ը։
Արտյոմը կամավորների (волонтёр) ընտանիքից էր, նրա երկու քույրերը՝ Ալյոնան և Մարիամը, նույնպես կամավորական գործունեությամբ են զբաղվում։
Նրանք բոլորը մեծացել են հայրենասիրությամբ, ոտքի են կանգնել առանց ծնողների։
Նրանք հայտնվել են կրակոցների տակ: Վիրավորվել է Արտյոմի քույրը՝ Ալյոնա Այվազյանը: Նա հիվանդանոցում է, ստացել է բեկորային վնասվածք։ Աղջկան վիրահատել են»,- գրում է Համելտ Հովհաննիսյանը։
--00—ՄՀ