ՀՀ-Արցախ ճանապարհի Վայք-Սիսիան-Գորիս հատվածը բեռնատարների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

road

Ժամը 17:00-ի դրությամբ ԱՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Այս մասին հայտնում են Արցախի Արցախի ԱԻՊԾ-ից:



Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ) իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի Ցեխ ձոր կոչվող հատվածը դժվարանցանելի է՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը երկկողմանի բաց է:



Փակ են Ասկերանի շրջանի Ռև, Վերին Սզնեք, Ներքին Սզնեք և Խաչմաչ համայնքների ճանապարհները, այս ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:

Ասկերանի շրջանի Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սարուշեն, Սառնաղբյուր և Քռասնի համայնքների ճանապարհները դժվարանցանելի են, ձյան շերտն այստեղ կազմում է 50-80սմ:



Մարտունու շրջանում փակ են Ծովատեղ, Կավահան, Կաղարծի, Մուշկապատ, Մսմնա, Նոր Շեն, Պառավաթումբ, Սպիտակաշեն և Խերխան համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 1-1,5մ):



Դժվարանցանելի են Հերհեր, Կարմիր Շուկա, Ննգի և Բերդաշեն համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունն այստեղ կազմում է 80սմ-1,5մ:



Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։



ՀՀ-ի հետ կապող միջպետական ճանապարհի Վայք-Սիսիան-Գորիս հատվածը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը ևս փակ է:



Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:

--00—ՀԶ