ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Դատախազը մեղադրական ճառով պահանջել է մեղավոր ճանաչել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Այս մասին Tert.am-ին հայտեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռ կայացնելու։
--00--ԿԿ