ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հարազատ Արալեզ գյուղի 13/10 ընտրատեղամասում ջեռուցում չկա, այս մասին հայտնում է 24-ի թղթակիցը: Հանձնաժողովի անդամները սառչում են, նստած են տաք բաճկոններով:
Ի դեպ, ինքը՝ Թևոնյանը, ընտրությունը կատարել է առավոտ շուտ՝ այն պահին, երբ ոչ մի լրագրող չի եղել:
Հիշեցնենք, որ այսօր Վեդի խոշորացված համայնքում ընթանում են ընտրություններ, մրցակցում են «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ և «Իմ հզոր համայնքը»՝ Սպարտակ Թարթիկյանի ղեկավարությամբ:
--00--ԱՀ