ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Գազի մատակարարումը Եվրոպա կշարունակվի վճարվել եվրոյով, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք միասնաբար համոզված ենք, որ քաղաքական շանտաժը պետք է մերժվի: Եվրոպա գազի մատակարարման պայմանագրերը հիմնված են եվրոյի վրա, ուստի դրանք կշարունակեն վճարվել եվրոյով»,- ասել է նախարարը ֆրանսիացի գործընկեր Բրունոյի հետ համատեղ ճեպազրույցում:
--00--ԱՀ