ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը, հայտնում է ermenihaber.am-ը։
Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները «նշանակալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար իրականացվող գործընթացին»։
Էրդողանը վերահաստատել է Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։
--00—ՀԶ