ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երթով կշարժվի դեպի Ազատության հրապարակ։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր` ժամը 18:00, հավաքվում ենք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգու տարածքում և երթով շարժվում դեպի Ազատության հրապարակ` մասնակցելու «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքին»։
--00—ՀԶ