ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ուկրաինան կասկածում է, որ Վրաստանի իշխանությունը գաղտնի կերպով աջակցում է Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։
«Մենք սպասում ենք պաշտոնական ապացույցների և հստակ փաստարկների Վրաստանից։ Հետո կորոշենք, թե ինչ քայլեր կձեռնարկենք, եթե այդ փաստարկներն ու ապացույցները համոզիչ չլինեն», - ասել է նա։
--00—ՀԶ