Կիևի հետ Ղրիմի կարգավիճակի շուրջ բոլոր բանակցություններն անօգուտ են․ Ակսյոնով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Ակսյոնով Ղրիմ Ուկրաինա

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կարծում է, որ Ուկրաինայի իշխանությունների հետ հանրապետության կարգավիճակի շուրջ բանակցություններն անօգուտ են, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նրա խոսքով, դե ֆակտո Ղրիմը Ռուսաստանի լիարժեք շրջան է։



«Ղրիմում կայուն իրավիճակ է, խաղաղ կյանք, մենք լիարժեք ռուսական տարածաշրջան ենք։ Մեր առաջնորդը հստակ ասաց՝ Ղրիմի հարցը մեկընդմիշտ փակված է միանշանակ։ Իմ անձնական կարծիքը որպես մարդ, որպես քաղաքացի. բոլոր բանակցությունները (Կիևի հետ - խմբ.) անօգուտ են։



Դրանք ամբողջությամբ վերահսկվում են դրսից, բայց այսօր մենք հասկանում ենք, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները չեն, որ մեզ դիմադրում են։ Դա ԱՄՆ-ն է, դա ՆԱՏՕ-ն է»,- նշել է Ակսյոնովը։



-00--ԱԱ