ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Լիբանան այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան֊սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր և ծրագրեր։ Հայտնում են Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
--00--ԱՀ