ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
2021թ․ մայիսի 12-ից ադրբեջանցիները հատեցին ՀՀ պետական տարածքը՝ ներխուժելով Սոթք-Խոզնավար հատվածի որոշ մասեր։ Սոթքից Վերին Շորժա հատվածում ադրբեջանական զինուժն առնվազն 16 դիրք է առաջ քաշել։ Այս մասին հայտնում է civilnet.am-ը։
Դիրքերի հեռավորությունն ու դասավորվածությունը, ինչպես նաև գյուղերի բնակիչների վկայությունները ցույց են տալիս, որ հակառակորդը այս հատվածում առաջ է եղել մոտ 41 քառ կմ՝ զավթելով 4100 հեկտար հողատարածք։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Սև լճի տարածքին, այնտեղ ադրբեջանական կողմը օկուպացիայի տակ է պահում ավելի քան 13 քա կմ կամ 1300 հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ՝ Սոթք-խոզնավար հատվածում ադրբեջանական զինուժը զավթել ավելի քան 54 քա կմ կամ 5400 հեկտար տարածք։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ՀԶ