ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը:
Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը:
--00—ԼՄ