ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
ՌԴ կատարած այցի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Տնտեսության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարական ուղղությունների թվում կողմերը նշել են նավթագազային մեքենաշինությունը և սպասարկումը, նավթաքիմիան, փայտամշակումը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը։
Հանդիպման մասնակիցները կարևոր են համարել գործակցության ընդլայնումը նաև հումանիտար ոլորտում։
--00--ԱՀ