Արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց մուտքը, բույսերի և հատապտուղների հավաքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 6, 24News

286460803_323217316666311_1354608072012437176_n.jpg

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։

Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։



--00--ՀԶ