ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 7, 24News
Անկարայում Իտալիայի դեսպան Ջորջիո Մարապոդին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Պատճառը Հռոմում հունիսի 4-ին կազմակերպված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցույցն է, որի ժամանակ հապարակայնորեն ցուցադրվել են PKK-ի խորհրդանիշները և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարները։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշենք, որ PKK-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց։
Դիվանագիտական աղբյուրներ վկայակոչող թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ իտալացի դեսպանին արտգործնախարարությունում հայտնել են թուրքական կողմից ունեցած մտահոգությունները, որոնք վերաբերում են PKK-ի կողմնակիցների գործողություններին։
Թուրքիայի ԱԳՆ-ում դեսպան Մարապոդից պահանջել են «ահաբեկչական կազմակերպության և նրա աջակիցների նմանօրինակ գործողությունները կանխել»՝ շեշետելով, որ Իտալիայի կառավարությունը ևս պիտի պատասխանատվություն ունենա ահաբեկչության դեմ պայքարում։
Թուրքական կողմը նաև բողոքել է այն փաստից, որ PKK-ի առաջնորդին Իտալիայի քաղաքապետարանների կողմից շնորհվել է պատվավոր քաղաքացիություն։
--00--ՀԶ