ՀԱՊԿ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Բաղրամյան 26-ում ընթանում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստ, որին զուգահեռ նախագահականի շենքի հարակից տարածքում ընդդիմադիրները բողոքի ակցիա են անում։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ցույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը։

«ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է, որ անդամ-երկրների դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերում և միմյանց վերաբերող հարցերում պետք է լինեն միմյանց ներդաշնակ։ 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք, բնականաբար, որևէ ձևով չեն տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումների հետ։ Նմանատիպ միջադեպերը, նմանատիպ հայտարարությունները, որոնք չեն շոշափում, այլ տրորում են հայկական շահը, չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ որևէ ձևաչափոում»,-ասել է Տիգրան Աբրահամյանը և հավելել, որ այս հարցերը պետք է դառնան նմանատաիպ միջոցառումների խորը քննարկման առարկան։

--00—ԼՄ