ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գնացքները գրեթե 2 ժամ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չեն կատարել։ Սա կապված էր ՀՀ նախագահի նստավայրում ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի հետ, հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
--00—ԼՄ