ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքի ժամանակ, ներկայացրել է, թե ըստ իրեն ինչ չի կարելի անել պետական կառավարման և իրավական համակարգերում:
«Մենք ներկայացրել ենք պետական իրավական ոլորտի մեր տեսլականը, որից բխելու են դետալավորված գործողություններ: Եթե դատական համակարգը, իրավապահ համակարգը չլինեն անկախ, անվախ ու արդար, որևէ բարեփոխում հնարավոր չէ։ Ներկայացնեմ 9 կետից բաղկացած սկզբունք, որոնք ցույց են տալիս, թե ինչ չպետք է լինի այս ոլորտում.
1. Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել։
2. Անչափահասին, ապագա զինվորին ծեծող և զինվորներ ծնող հայ մայրերին ծեծող ոստիկաններին չի կարելի դուրս չշպռտել ոստիկանությունից, իսկ իրական ոստիկաններին արժանապատիվ կյանք չապահովել։
3. Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել», ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ