ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Ապարանի սպանությունների մեղավորը իշխանությունն է, իր ստեղծած մթնոլորտն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց 1992-98 թթ. ԱԺ փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։
Նախկին դեսպանի համոզմամբ՝ կրակոցները հունիսի 3֊ի ընդդիմության վրա հարձակման շարունակությունն էին, տիրապետող է այն մտայնությունը, որ եթե ոստիկանությունը բռնության է ենթարկում, ապա՝ սրանց հասնում է։
Սահակյանը հիշատակեց նաև ԱԺ-ում ընդդիմության նկատմամբ իրականացված բռնությունը, որն, ըստ նրա, կազմակերպված, ՊՊԾ-ի հովանավորությամբ կյանքի կոչված հարձակում էր։
Մանրամասները՝ տեսանյութում։