ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռոսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը տարածվել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան այցի կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բաքվի հետ առօրյա համատեղ աշխատանքը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։
«Ռուսական ջանքերն ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետերը, աշխատանք ենք տանում կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթը համաձայնեցնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային կապ ապահովել և խթանել տնտեսական կապերի վերականգնումը»,- նշված է փաստաթղթում։
--00--ԱՀ