ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների ուղեկցությամբ ծանոթացել է Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։
Նախարարը դիտարկել է նաև նույն հատվածում կառուցված ջրահեռացման նոր համակարգերը, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել։
Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տեղում քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ, տրվել են համապատասխան ցուցումներ։
--00—ԴԻ