Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

սա.jp

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։ Այդ մասին ասված է ՏԿԵ նախարարության Ֆեյսբուքի էջում։

 «Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից»,- նշված է գրառման մեջ։

--00—ԼՀ