ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 24-ին Անթիլիասում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ջալալ Ֆիրուզնիային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Լիբանանի տնտեսական և քաղաքական ներկա հարցեր՝ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև երկրի զարգացման տեսանկյունից իրանահայության դերակատարությանը վերաբերող հարցեր, Արցախի ինքնիշխան կարգավիճակի հարցն ու Միջին Արեւելքին վերաբերող խնդիրներ ու մտահոգություններ:
--00—ՀԶ