ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Ընդդիմության շարժման մեջ եղել են սխալներ, դասեր ենք քաղել ու աշխատելու ենք մարդկանց հետ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Բաբայանի համոզմամբ՝ անհրաժեշտ է քաղաքացիների հետ աշխատանք տանել՝ բացատրելու պետության առջև ծառացած մարտահրավերների լրջությունն ու իշխանության հակապետական քաղաքականությունը։
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հարցազրույցին և դրան հաջորդած բացատրություններին՝ բանախոսը նշեց, թե Ջհանգիրյանը հաստատեց իր հանցանքը․ «վզին դրած» լինելը ինքնակամ չի լինում։ Մեր զրուցակցի խոսքով՝ Ջհանգիրյանը հատուկ ցուցումով ճնշումներ է բանեցրել դատական իշխանության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։