ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը կվերցնի Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Ես խմբակցությունից դուրս գալու խնդիր չեմ տեսնում: Կաշխատեմ ընկերներիս հետ՝ ընդդիմադիր դաշտում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանը նշեց, որ դեռեւս չի որոշել, թե մշտական որ հանձնաժողովում կընդգրկվի:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր դրեց պատգամավորական մանդատը:
--00—ԻԴ