Գյումրիից կարող է սկսել ընդդիմության հաղթանակը, բայց գյումրեցին չի բերել այս իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Հայաստանում 2018 թ-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները չեն սկսվել Գյումրիից, գյումրեցիները կապ չունեն տեղի ունեցածի հետ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ Ըստ Գրիգորյանի, սակայն, եթե ընդդիմությանը հաջողվի հաղթել Գյումրիի ընտրություններում, դա կարող է նպաստել երկրում իշխանափոխությանը։   

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու ընտրություններ, որին մասնակցում է ՔՊ-ական, գործող համայնքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը, Մարտուն Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և մի քանի այլ թեկնածուներ։   

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ