ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 12, 24News
Իրանում հաջորդ շաբաթ սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հաղորդել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրան կմեկնի հաջորդ շաբաթ»,- ասված է Twitter գործակալության հաղորդագրության մեջ:
Հունիսի վերջին Պուտինն անձամբ հանդիպել է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ Աշխաբադում կայացած Կասպիական գագաթնաժողովի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
--00--ԶՀ