ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը 2022 թվականի հուլիսի 18-20-ը կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ասամբլեայի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Նրա՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող
կողմի միջոցների հաշվին:
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է, հիմնադրվել է 1967 թվականին «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող կոնվենցիայի» հիման վրա: ՄՍՀԿ-ին անդամակցում են 192 երկիր:
Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) անդամ է հանդիսանում 1993 թվականից։ ՄՍՀԿ-ի հետ համագործակցում Է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը, որն իրականացնում է մտավոր սեփականության պահպանության հետ կապված գործառույթները:
--00--ԱՀ