ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» 2022 թվականի հուլիսի 27-ին՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյանում (Հանրապետության փողոց՝ Տաշիր պիցցայի հարևանությամբ, ժամը 13:00-19:00), Լոռու մարզ, ք.Սպիտակում (Դանիելյան սուպերմարկետի հարևանությամբ, ժամը 11:00-18:00) և հուլիսի 28-ին՝ ք.Երևանում՝ Շ. Ազնավուրի անվան հրապարակում, ժամը 13:00-20:00, ինչպես նաև Գ.Նժդեհի հրապարակում, ժամը 13:00-20:00 կիրականացնի հանրային միջոցառումներ:
Միջոցառումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի աջակցությամբ:
Միջոցառումները ներառում են.
- ծրագրի աութրիչների կողմից անցորդներին տրամադրել ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկատվություն, խրախուսել անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հետազոտություն,
- հանրային վայրում ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար, անանուն հետազոտության կազմակերպում, այդ նպատակներին հարմարեցված և համապատասխան անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» 694 AV 61, Կամազ մակնիշի 702 AV 61 և 566 AV 61 համարանիշերով ավտոմեքենաներում:
Հետազոտությունները կկատարվեն կենտրոնի լաբորատոր մասնագետների կողմից և կուղեկցվեն նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, որոնք կտրամադրվեն համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից:
--00—ԼՄ