ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News
Օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ի սահմաններում Արցախի օկուպացված Վարանդայի շրջանի դատախազությունը տեղեկություն է ստացել, որ հակահետևակային ականի պայթյունից վնասվել են ականազերծող ընկերության 3 աշխատակիցներ: Այս մասին ադրբեջանական APA-ին հայտնել են շրջանի դատախազությունից։
Քննությամբ պարզվել է, որ նշված տարածքում ականազերծման աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունից տուժել են Յադիգար Շուքուրովը (ծնված 1990 թ.), Ռովշան Ալիզադեն (ծնված 1991 թ.) և Գիլման Հուսեյնովը (ծնված 1976 թ.): Յ.Շուկուրովը և Ռ.Ալիզադեն ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, Գ.Հուսեյնովի աջ ոտքը անդամահատվել է։
Դատախազության աշխատակիցները դեպքի վայրի զննություն են կատարել, նշանակել դատաբժշկական փորձաքննություն, կատարել այլ դատավարական գործողություններ։
Դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
--00--ԶՀ