ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Այսօր շփման գծի տարբեր հատվածներում լարվածությունը շարունակվում է, կուտակումները ոչ միայն Փառուխի ուղղությամբ են, այլև շփման գծի այլ մասերում: Այս մասին 24News-ին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Իրավիճակը մի շարք ուղղություններով շարունակում է լարված մնալ, մասնավորապես հյուսիսային և հյուսիս արևմտյան հատվածներում։ Այդ հատվածները Արցախի Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի շրջաններն են, որոնք Ադրբեջանի կողմից օկուպացված Լաչինի շրջանի շփման գիծն են կազմում: Հիմա լարված է այն հատվածներում, որտեղ պատերազմից հետո որոշակի հանգիստ էր: Կուտակումները պահպանվում են տարբեր հատվածներում, Ադրբեջանը իրավիճակը լարում է, Արցախի ՊԲ-ի ուժերով հնարավոր է լինում կանխել սադրանքները, բայց այս պահին Ադրբեջանը ուժի կիրառմաբ փորձում է հարցեր լուծել»,- պարզաբանեց Ստեփանյանը:
--00--ՏՏ