ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Օգոստոսի վերջին Մոսկվայում տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին @SputnikArmenia-ին ասել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Առանձին օրակարգ դեռ որոշված չէ»,-նշել են փոխվարչապետի գրասենյակից։
Նշենք, որ մայիսի 24-ին սահմանագծման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակում սահմանին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը։