ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Օգոստոսի 25-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Chrysler և Volksagen Golf մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր« ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Փրկարարները Volkswagen-ի միջից դուրս են բերել տղամարդու դի։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրը նաև հայտնում է, որ եթե Վանաձորի ու Սպիտակի բժշկական կենտրոնների բժիշկները գործել էին օպերատիվ, ապա Վանաձորի բժշկական կենտրոնի դիատարը դեպքի վայր էր ժամանել առանց սավանի, և վարորդը փորձում էր դին բաց տեղափոխել դիատար։ Եթե Երևանում ու որոշ մարզերում դիատար ավտոմեքենաներն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, ապա այս դեպքում Վանաձորի ԲԿ-ն պետք է հետևություններ անի և դիատարներին տրամադրի սավան։ Իսկ դրա համար առողջապահության նախարարությունը գումար է հատկացնում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Մահացածը ՌԴ քաղաքացի էր, 2 օր առաջ մասնակցելիս է եղել քրոջ հարսանեկան արարողությանը և Լոռու մարզից մեկնում էր Տավուշի մարզ՝ ծնողների մոտ։
--00—ԼՄ