ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Մամուլում շրջանառվում է իրականության հետ աղերս չունեցող տեղեկություն առ այն, թե իբր Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է: Սա ակնհայտ զրպարտություն է, որը բացառապես նպատակ է հետապնդում արատավորել Վահե Հակոբյանին՝ նրա անունը շաղկապելով կեղծ երևույթների հետ:
Այս մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
«Մշտապես փորձելով զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին արձագանքելու մոտեցումից՝ այնուամենայնիվ, իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելը դառնում է անհրաժեշտություն»:
--00—ԶՀ