ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Մոսկվայի արևմուտքում տղամարդն ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից․ նա մահացել է։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 07։00-ի սահմաններում Մարշալ Տիմոշենկոյի փողոցի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Տղամարդն ընկել է վեցերորդ հարկի պատուհանից և ստացած վնասվածքներից մահացել»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Լրատվամիջոցները հայտնում են, որ «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովն այնտեղ բուժում անցնելու ժամանակ ընկել է հիվանդանոցի պատուհանից։
--00—ԱՊ