ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ պատմության մեջ ամենաամուլ և դեգրադացված ընդդիմությունն է, ամրապնդում են Փաշինյանի դիրքերը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Պետրոսյանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը զրկված է որոշումներ կայացնելու իրավունքից, այն այլևս միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ և չի կարող ընտրություն կատարել։
Ըստ Պետրոսյանի՝ խնդիրը վերնախավի և մշակույթի բացակայության մեջ է։
Նրա կարծիքով իշխանության կողմից ձևակերպված առաջնահերթությունները ձևական բնույթ են ստանում, և մենք չգիտենք, թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ինչ նկատի ունի, երբ նշում է, որ մեր երազանքների բանակը մոտ է։ Բանախոսի պնդմամբ, միգուցե Պապիկյանի երազած բանակը հենց բանակի չլինելիությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ