ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Հալիձոր բնակավայրի հարակից ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա, որի թափքում մոտ 4 խմ բոխի տեսակի վառելափայտ կար:
Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, հայտնել է, որ ծառերը ապօրինի հատել է Շուռնուխ բնակավայրի հարակից անտառից:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
--00—ԶՀ