ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Վլադիվոստոկում Փաշինյանը դիմեց լոկալ շուստրիության, Մոսկվան որոշակի հաշիվներ է պահանջել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հակոբյանի համոզմամբ, Ռուսաստանը կողմ է հայ-թուրքական կարգավորմանը, միայն թե խնդիրն այն է, որ կարմիր գծերը չհատվեն և որևէ վտանգ չառաջանա իր տարածաշրջանային ազդեցության համար։
Հակոբյանը թերահավատորեն է վերաբերվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ըստ նրա՝ մանկամիտ կարծիք է, թե հարևանների հետ ունենալու ենք 0 խնդիր, ավելին, այդ հարցում նույնիսկ զիջումները չեն օգնելու։
Քաղտեխնոլոգի պնդմամբ, Փաշինյանը Վլադիվոստոկում հստակ ուղերձ տվեց, որ քանի դեռ ՌԴ-ն զբաղված է, պետք է գնանք զիջումների, այսինքն՝ դրանով լեգիտիմացնում է զիջումները և պատասխանատվությունը բարդում է ՌԴ-ի վրա։
--00—ԱՊ