ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Վարորդը ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:
--00--ԱՀ