ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։
Ադրբեջանի փոխվարչապետի խոսքով՝ Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։
«Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև պատրաստ է բանակցությունների ՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար։ Բաքուն և Երևանը կարող են կարգավորել հարաբերությունները միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման դեպքում», - ասել է Մուստաֆաևը:
--00—ԻԴ