ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ:
Արթուր Ալեքսանյանը 5։1 հաշվով հաղթանակ տարավ եզրափակչում` Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միրովի հետ գոտեմարտում` դառնալով ըմբշամարտի աշխարհի առաջնության քառակի չեմպիոն։
--00--ԱՀ