ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«Մարտունի» բժշկական կենտրոնից նույնպես նշում են՝ դեռ վիրավոր զինվորների են բերում, այստեղից նաև Երևան են ուղարկել: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
«Ազատության» տեղեկություններով՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն այս պահին վիրավոր երկու զինծառայող է տեղափոխվել, ևս մեկը ճանապարհին է:
«Մարտունի» բժշկական կենտրոնից նույնպես նշում են՝ դեռ վիրավոր զինվորների են բերում, այստեղից նաև Երևան են ուղարկել:
Առողջապահության նախարարությունից հրաժարվում են որևէ տեղկեկություն փոխանցել,Պաշտպանության նախարարության խոսնակի հետ կապ հաստատել չի հաջողվում:
--00—ԱՊ