ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրառում է արել․
«Սիրելի հայրենակիցներ, այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է համախմբվենք մեր երկրի ղեկավարի շուրջ` անկախ քաղաքական հայացքներից և նպատակներից, անկախ կուսակցական պատկանելիությունից։
Մեր միակ փրկությունը մեր բանակն ու բանակի թիկունքը ամուր պահող միաբան ու միակուռ հասարակությունն է։ Իսկ այսպիսի վտանգավոր, կործանիչ ապատեղեկատվությունն ուղղված է մեր զինվորների հոգեբանական թուլացմանն ու բանակի բարոյալքմանը։
Պետք չէ տրվել ազգակործան սադրանքներին և նպաստել թշնամու՝ մեր պետականությանը սպառնացող ծրագրերին։ Անբարոյականություն է պատերազմական այս բարդ իրավիճակում քաղաքական դիվիդենտների կուտակումն ու սեփական քաղաքական մանր շահերի սպասարկումը»։
--00--ԱՀ