ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24 News
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ո՞րն է սակայն իրական փրկությունը
Նաև իմ ծանոթներից ոմանց թվում է, թե Հայաստանը կամ Արցախը լքելն իբր փրկություն է պարտությունից, անպատվությունից և թշնամական նվաստացումից։
Հավաստիացնում եմ՝ աշխարհի ցանկացած երկրում վաղ թե ուշ կգտնվի պայմանական թուրք, որը խեթ հայացքով կնայի ձեզ և ձեր ընտանիքի անդամներին, որը կհայհոյի ձեզ և ձեր ընտանիքի անդամներին, որը ձեռք կբարձրացնի ձեր և ձեր ընտանիքի անդամների վրա և այսպես շարունակ։
Ո՞րն է սակայն իրական փրկությունը։ Ըստ իս՝ մնալ Հայաստանում և Արցախում ու պայքարել թշնամու դեմ, ի վերջո, նրան մատնելով պարտության՝ լուծելով մեր վրեժը և մեր ճակատից մաքրելով անպատվության ու նվաստացման խարանը։
#հավերժականՀայաստանը»
--00—ՄՀ