ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, մեկինը՝ միջին ծանրության:
Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:
--00—ԼՄ