ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի համար առաջարկություններ է մշակել։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը գլխավորում է առաջապահ խումբը, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների եւ համապատասխան միջոցառումների հետ կապված առաջարկների մասին։
Տեղի է ունեցել մտքերի անկեղծ, կառուցողական փոխանակում։ Մշակված առաջարկներն ուղղված են առաջացած լարվածության թուլացմանը։
Հանդիպումից հետո առաջապահ խումբը մեկնել է Մոսկվա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00--ԱՀ